Logo

Հայ լողափնյա վոլեյբոլիստները չհաղթահարեցին Մ22 ԵԱ որակավորման փուլը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:01 / 10.06.2022Վոլեյբոլ
Հայ լողափնյա վոլեյբոլիստներ

Հայկական Վահե Նազարյան-Խաչատուր Ասմարյան զույգը հաջողության չի հասել Նիդեռլանդների Վլիսինգեն քաղաքում անցկացված լողափնյա վոլեյբոլի մինչև՝ 22 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։

Մեր վոլեյբոլիստները, պարտվելով Կոսովոյի (1:2) և Խորվաթիայի (0:2) հասակակիցներին, դուրս են մնացել հետագա պայքարից՝ տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան։

Հայ մարզիկները մրցավայր էին մեկնել մարզիչ Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ։ Որակավորման փուլից Եվրոպայի առաջնության հիմնական մրցաշարին մասնակցելու իրավունք են ստանալու երկու լավագույն զույգերը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա