Logo

Խաչատրյանը դուրս է եկել Եվրոպայի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:20 / 14.06.2022Ըմբշամարտ
Սամվել Խաչատրյան

Ռումինիայի մայրաքաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ է անցել 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը։

Նա առավելության է հասել սլովակ Զոլտան Օբայի (10։0) և մոլդովացի Դիոնիսիա Գրիբի (8։0) նկատմամբ և կիսաեզրափակիչում մրցելու է ուկրաինացի Եվգենի Պոկովբայի հետ։

Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, որը չեմպիոնի կոչումը վիճարկելու է ադրբեջանցի Ֆարայիմ Մուսթաֆաևի հետ։ Իսկ Վահե Հովհաննիսյանը (65 կգ) բրոնզե մեդալն է վիճարկելու շվեդ Ալեքսանդր Էրմիս Սակասի հետ։

Հետագա պայքարից դուրս են մնացել Տիգրան Գալստյանը (48 կգ), Արարատ Վարդերեսյանը (71 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ)։ Նրանցից միայն Մարգարյանն ու Մովսիսյանն են պարտվել մեկնարկային գոտեմարտում, իսկ մյուսները հաղթահարել են մեկական փուլ։

Անհաջողության են մատնվել նաև Ալեքս Մարգարյանը (51 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ), սակայն նրանց մրցակիցները կիսաեզրափակիչում են, ուստի մեր ըմբիշները դեռ պահպանում են բրոնզե մեդալի համար պայքարին ներգրավվելու հնարավորությունը։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա