Logo

Ըմբշամարտի ԵԱ. Հունահռոմեական ոճի ևս 2 հայ ըմբիշ կմրցի ադրբեջանցու հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:01 / 01.04.2022Ըմբշամարտ
Ռուդիկ Մկրտչյան- Հրաչյա Պողոսյան

Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց նաև 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը։

Նա քառորդ եզրափակիչում 6։5 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի մեր հայրենակից Կորյուն Սահրադյանի նկատմամբ։

Հաջորդ գոտեմարտը Մկրտչյանն անցկացնելու է ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ։

Կիսաեզրափակիչում այդ երկրի պատվիրակին է հանդիպելու նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որն ավելի վաղ վստահորեն հաղթել է լատվիացի Ալեքսանդր Յուրկյանսին (9:0)։ Եզրափակիչի ուղեգիրը Պողոսյանը վիճարկելու է Տալեխ Մամեդովի հետ։

Եվրոպական այս ստուգատեսում Հայաստանի և Ադրբեջանի ըմբիշներն առայժմ մեկական հաղթանակ են գրանցել իրենց հաշվին։

77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը հաղթել է Սանան Սուլեյմանովին, իսկ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը զիջել է նշված երկրի դրոշի ներքո հանդես եկող Բեկա Կանդելակիին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա