Logo

Հայ ըմբիշները մրցանակային տեղեր են գրավել Իրանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:57 / 25.02.2022ՍՊՈՐՏ
Հայ ըմբիշներ -2022

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Իրանում ընթացող «Թախտիի գավաթ» միջազգային մրցաշարում։

Մրցանակակիր են դարձել 63 կգ քաշայիններ Արմեն Մելիքյանը (մինչև 23 տարեկան մարզիկների աշխարհի չեմպիոն) և Հրաչյա Պողոսյանը։ Մրցաշարին ներկայացած մեր թիմի մյուս անդամներից Նորայր Հախոյանը և Ռուդիկ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ) 16 մասնակիցների հաշվարկում գրավել են համապատասխանաբար 7-րդ և 13-րդ տեղերը, Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ)՝ 5-րդ, Էրիկ Էլոյանը (82 կգ)՝ 9-րդ տեղերը։

Մրցագորգ են դուրս գալու նաև Էմիլ Ավետիսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ահվազ քաղաքում ընթացող երբեմնի հեղինակավոր մրցաշարին այս տարի մասնակցում են միայն Իրանի, Հայաստանի և Թունիսի ըմբիշները։ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում են նաև հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Արսեն Մակվեցյանը:

Մրցաշարն ավարտվելու է փետրվարի 25-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա