ԼՐԱՑՈՒՑԻՉ
Տարբեր արժողության երեք մեդալ են նվաճել ազատ ոճի պատանի հայ ըմբիշներն Իրանում անցկացված Աբդոլահ Մովահեդի անվան գավաթի խաղարկության միջազգային մրցաշարում:
Ամոլ քաղաքում տեղի ունեցած ստուգատեսի հաղթող է դարձել 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, իսկ Արման Հարությունյանը (45 կգ) և Հայկ Գասպարյանը (48 կգ) նվաճել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալ՝ տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Թիմին մրցավայր էին ուղեկցել մեր երկրի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը և մարզիչ Արմեն Շահվերդյանը։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո
Նորություններ
Տեսադարան
Հարցում
Աղյուսակներ
# | Թիմեր |
Խ | Հ | Ո | Պ | Մ |