Logo

Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանի և Պողոսյանի վստահ հաղթանակները, Օվասապյանի ցավալի պարտությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:12 / 01.04.2022Ըմբշամարտ
Հայ ըմբիշները-2022

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հաջող են մեկնարկել Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Նրանցից երկուսը հերթական գոտեմարտերում հանդիպելու են Ադրբեջանի ներկայացուցիչներին։

Իսկական հաղթարշավ է ձեռնարկել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Նոր քաշային կարգում ներկայացած 23-ամյա մարզիկը երկու րոպեից էլ պակաս ժամանակում հաղթեց լիտվացի Կազիմերաս Սինկյավիչյուսին (9:0), ապա վստահորեն գերազանցեց սլովակ Դենիս Խորվատին (5։1)։

Քառորդ եզրափակիչում Ամոյանը կհանդիպի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։ Ամոյանն աշխարհի անցյալ տարվա չեմպիոնն ու Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիրն է մինչև 72 կգ քաշային կարգում։

Կիսաեզրափակիչում պայքարը կշարունակի նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը, վստահորեն հաղթելով լատվիացի Ալեքսանդր Յուրկյանսին (9:0), պատրաստվում է ադրբեջանցի Տալեխ Մամեդովի հետ գոտեմարտին։

Իսկ ահա գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկում լեհ Ռաֆալ Անջեյ Կրաևսկուն հաղթելուց հետո պարտվել է Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող Բեկա Կանդելակիին, որն անցել է կիսաեզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա