Logo

Հայ ըմբիշները կմեկնարկեն Իրանի միջազգային մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:09 / 22.02.2022ՍՊՈՐՏ
Հայ ըմբիշներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Իրան՝ մասնակցելու փետրվարի 23-ին մեկնարկող միջազգային ավանդական մրցաշարին: 

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը Թեհրան մեկնած թիմի կազմում ընդգրկել է 9 մարզիկի՝ Ռուդիկ Մկրտչյանին (55 կգ քաշային կարգ), Նորայր Հախոյանին (55 կգ), Արմեն Մելիքյանին, Հրաչյա Պողոսյանին (երկուսն էլ՝ 63 կգ), Սերյոժա Բեռնեցյանին (72 կգ), Էմիլ Ավետիսյանին (77 կգ), Էրիկ Էլոյանին (82 կգ), Կարեն Խաչատրյանին (87 կգ) և Դավիթ Օվասապյանին (130 կգ):

Պատվիրակության կազմում են նաև հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Արսեն Մակվեցյանը: Մրցաշարն ավարտվելու է փետրվարի 25-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա