Logo

Մ20 ԵԱ. Նազարյանը և Վարդանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, այլ արդյունքներ

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:03 / 28.06.2022Ըմբշամարտ
Վիգեն Նազարյան-Ալբերտ Վարդանյան

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները շարունակում են ելույթները Հռոմում ընթացող մինչև 20 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունում։ Այսօր Հայաստանի երկու ներկայացուցիչ փորձելու է բրոնզե մեդալ նվաճել։ Եվս 5 հայ ըմբիշ մեկնարկելու է առաջնությունում։  

Բրոնզե մեդալի համար է պայքարելու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որի մրցակիցն է ուկրաինացի և շվեդ ըմբիշների հաղթողը։ Նազարյանն արդեն իր հաշվին գրանցել է 3 հաղթանակ և 1 պարտություն։

Մրցանակային տեղի համար պայքարին կներգրավի նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը, որը մեկնարկում պարտվել էր եզրափակիչ հասած ուկրաինացի ըմբիշին։ Վարդանյանն սփոփիչ մրցամարտում ուժերն է չափելու Չեխիան ներկայացնող Արթուր Սարգսյանի հետ, որը քառորդ եզրափակիչում առաջխաղացման իրավունքը զիջել էր նախորդ փուլում Վարդանյանին հաղթած Միխայիլ Վիշնիվեցկիին։ 

55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը կիսաեզրափակիչում ռումինացի Դենիս Ֆլորին Միխային պարտվելուց հետո պետք է գոտեմարտեր բրոնզե մեդալի համար, սակայն, ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, հայ ըմբիշը վնասվածքի պատճառով մրցագորգ դուրս չի գա։ 

63 կգ քաշային կարգի եզրաձակիչ է անցել անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, որը, տանելով բացառապես ջախջախիչ հաշվով երեք հաղթանակ, վճռական գոտեմարտում մրցելու է Լեհաստանը ներկայացնող Արսլանբեկ Սալիմովի հետ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա