Logo

Հայ ըմբիշը Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչում կմրցի ադրբեջանցու հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:25 / 14.06.2022Ըմբշամարտ
Եվրոպայի պատանեկան առաջնություն-2022

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն այս պահին առնվազն երկու մեդալի ակնկալիք ունի։

Մինչև 17 տարեկանների այդ ստուգատեսի եզրափակիչ է անցել 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, որը չեմպիոնի կոչումը վիճարկելու է ադրբեջանցի Ֆարայիմ Մուսթաֆաևի հետ։

Եզրափակիչի ճանապարհին մեր մարզիկը պայքարից դուրս է թողել լեհ Կայետան Կշիշտոֆ Յակուբովսկիին (11։0), շվեդ Ուիլյամ Մագնուս Էկերոտին (9։0) և թուրք Հալիլ Չինարին (4։1)։

Բրոնզե մեդալի համար է պայքարելու 65 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Վահե Հովհաննիսյանը։ Նա գերազանցել է ուկրաինացի Պյոտր Շաֆրանսկիին (8։0), շվեյցարացի Սայա Ռոբին Բրուներին (5։3) և հավասար միավորներով զիջել է հույն Արիոնաս Կոլիտսոպուլոսին։ 3-րդ տեղի համար գոտեմարտում Հովհաննիսյանը հանդիպելու է շվեդ Ալեքսանդր Էրմիս Սակասին։

Պայքարից դուրս են մնացել Տիգրան Գալստյանը (48 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ)։ Վերջինը և Գալստյանն իրենց հաշվին գրանցել են 1-ական հաղթանակ ու պարտություն, իսկ Մովսիսյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա