Logo

Մ23 ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբիշներն սկսել են պայքարը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:37 / 07.03.2022ՍՊՈՐՏ
Գևորգ Թադևոսյան

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 23 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս եկած Հայաստանի չորս ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։

Նա, հաջորդաբար պարտության մատնելով վրացի Բեկա Մելելաշվիլիին (9։0) և Ֆրանսիան ներկայացնող Սաբա Ջավախիշվիլիին (8։0), հասել է կիսաեզրափակիչ։      

Իրենց հաշվին մեկական հաղթանակ ու պարտություն են գրանցել Վլադիմիր Հարոյանը (63 կգ) և Աշոտ Կիրակոսյանը (77 կգ)։ Նրանցից առաջինը իսպանացի Էնդի Խուան Սակին (8։0) հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է վրացի Գեորգի Շոտաձեին (0։5)։ Իսկ երկրորդը մեկնարկում գերազանցել է էստոնացի Էդվին Կինին (5։1), այնուհետև պարտվել է թուրք Աբդուրահման Կալկանին (0։9), որը ելույթը շարունակում է կիսաեզրափակիչում։

55 կգ քաշային Ազատ Սեդրակյանն էլ առաջին իսկ գոտեմարտում պարտվել է բուլղարացի Դենիս Կրասիմիրով Դեմիրովին (7։12), որն անցել է կիսաեզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա