Logo

Հայաստան հավաքականի հավանական մեկնարկային կազմը Գերմանիայի դեմ՝ըստ VNews-ի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 05.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
240736578 10165817147040247 4416357715333298574 n - Հայաստան հավաքականի հավանական մեկնարկային կազմը Գերմանիայի դեմ՝ըստ VNews-ի
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 5 տուր

05 Սեպտեմբեր 2021 - 22:45

6

Գերմանիա

0

Հայաստան

1 - 0 Սերժ Գնաբրի - 6`

2 - 0 Սերժ Գնաբրի - 15`

3 - 0 Մարկո Ռոյս - 35`

4 - 0 Տիմո Վերներ - 45`

5 - 0 Յոնաս Հոֆման - 52`

6 - 0 Կարիմ Ադեյեմի - 91`

Հայաստանի հավաքականն աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր հյուրընկալվելու է Գերմանիայի ընտրանուն: Ներկայացնում ենք Խոակին Կապառոսի թիմի մեկնարկային կազմի երկու տարբերակ.

Հայկ Հովհաննիսյան

1. Մեկնարկային կազմի դարպասապահի հարցն ավելի ակտուալ էր մակեդոնացիների դեմ հանդիպումից առաջ, երբ հայտնի չէր` արդյոք Դավիթ Յուրչենկոն պատրաստ կլինի խաղին: Բալկանյան թիմի դեմ փորձառու ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ, լավ հանդիպում անցկացրեց և հենց նրան ենք սպասում մեկնարկային կազմում այսօրվա խաղում: Երբ Յուրչենկոն առողջ է, նա հավաքականի հիմնական դարպասապահն է: Բայց եթե որևէ չնախատեսված խնդիր լինի, Կապառոսի երկրորդ ընտրությունը կլինի Ստանիսլավ Բուչնևը:

2. Պաշտպանությունը մակեդոնացիների դեմ խաղում մեր լավագույն գիծն էր, ուստի այնտեղ շատ փոփոխություններ չենք սպասում: Սովորական իրավիճակում եզրերում խաղում են Կամո Հովհաննիսյանն ու Հովհաննես Համբարձումյանը, իսկ կենտրոնում Վարազդատ Հարոյանը և Անդրե Չալըշըր/Տարոն Ոսկանյան զույգից մեկը: Հենց նրանց միջև է ռոտացիա կատարվում: Հարոյանի որակազրկման ժամանակ վերջին երկուսը հիանալի իրենց դրսևորեցին մակեդոնացիների հետ, ուստի առաջիկա երկու խաղում նրանց կարելի էր հերթով սպասել Հարոյանի կողքին խաղալիս, սակայն Անդրեն հայտացուցակում չի ընդգրկվել։ Նման պարագայում կլինի Հարոյան – Ոսկանյան զույգը:

3. Քանի որ Հայաստանի հավաքականը հաճախ խաղում է 4-2-3-1 սխեմայով, ապա կիսապաշտպանությունում 5 ֆուտբոլիստի տեղ կարող ենք հատկացնել: Հենակետային կիսապաշտպանի դիրքում անփոխարինելի է համարվում Արտակ Գրիգորյանը: Սկոպյեում նրա կողքին խաղաց Սոլոմոն Ուդոն, սակայն նա հսկայական ծավալի աշխատանք կատարեց և դժվար կլինի դա կրկնել ընդամենը 3 օր հետո: Այդ պատճառով մեկնարկային կազմում սպասում եմ Անգուլո Վբեյմարին: Այդ դիրքում կարող է խաղալ նաև Էդուարդ Սպերցյանը, սակայն Գերմանիան, ամենայն հավանականությամբ, գնդակին տիրելու է մոտ 70 տոկոս ժամանակում, ուստի հենակետայինի դիրքում անհրաժեշտ են պաշտպանողական ֆունկցիա կատարողներ, այլ ոչ թե ստեղծագործողներ:

Ավելի առաջ քաշված կիսապաշտպանների դիրքում ամեն ինչ ավելի կանխատեսելի է թվում: Հենրիխ Մխիթարյանը կլինի ենթահարձակվողի դիրքում, իսկ եզրերում կխաղան որակազրկումից վերադարձած Խորեն Բայրամյանը (ձախից) և Տիգրան Բարսեղյանը (աջից): Նրանք ոչ միայն թարմ են, այլ նաև մեծ կշիռ ունեն հավաքականի համար: Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանի հավաքականի խփած 5 գոլերից 4-ը հեղինակել են Բարսեղյանը, Բայրամյանը և Հարոյանը: Ահա այսպիսի առաջատարների վերադարձ է սպասվում Շտուտգարտում:

4. Միակ հարձակվողի դիրքում նույնպես անակնկալներ չեն սպասվում: 99 տոկոս հավանականությամբ` այդ դիրքը կվստահվի Սարգիս Ադամյանին: Հատկապես Գերմանիայի հավաքականի դեմ խաղում Սարգիսը առկա հարձակվողներից ամենամեծ օգուտը կարող է տալ: «Բունդեսթիմը» սիրում է «բարձր պաշտպանությամբ» գործել, ինչը հակագրոհների ժամանակ հսկայական ազատ գոտիներ է ենթադրում: Արագաշարժ հարձակվողը լավ փոխանցում ստանալու և ճիշտ ժամանակին արագացում կատարելու դեպքում գոլ խփելու շանսեր կունենա:

Հավաքականի նորեկ Իշխան Գելոյանը խաղաոճով նույնպես կարող է նման ֆունկցիա կատարել, բայց նման պատասխանատու խաղում նրան առավելագույնը սպասում ենք փոխարինման մտնելիս: Ալեքսանդր Կարապետյանի կորցրել է մեկնարկային կազմի ֆուտբոլիստի կարգավիճակը, սակայն եթե ոչ այսօր, ապա Լիխտենշտեյնի դեմ խաղում նրան կարելի է մեկնարկային կազմում սպասել, երբ մեր թիմը շատ ժամանակ կանցկացնի մրցակցի տուգանային հրապարակում և դրա մատույցներում:

Hayk 960x960 - Հայաստան հավաքականի հավանական մեկնարկային կազմը Գերմանիայի դեմ՝ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

Ռոբերտ Գասպարյան

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում Խոակին Կապառոսը դաշտ էր դուրս բերել մի փոքր էքսպերիմենտալ կազմ՝ Էրիկ Վարդանյանին ու Վահան Բիչախչյանին տեղավորելով եզրերում։ Ունենալով թիմում Հենրիխ Մխիթարյան, «մեստերը» հնարավորություն ուներ մեր ավագին ենթահարձակվողի դիրքից տանել եզր ու տեղերով փոխել վերոնշյալ երիտասարդներին։ Գերմանիայի հետ խաղում այլևս փորձարկումների իմաստ չկա. բոլոր որակազրկվածները շարք են վերադարձել։

1. Դարպասապահի և պաշտպանների հարցում մարզիչը ունի հստակ դիրքորոշում։ Դավիդ Յուրչենկոն ցույց տվեց, որ լավ մարզավիճակում է, վնասվածքն անցյալում է ու կարող է խաղալ առաջին րոպեներից։  Վարազդատ Հարոյանի վերադարձից հետո Մակեդոնիայի դեմ վստահ հանդիպում անցկացրած Չալըշըրին հանգստի հնարավորություն է տրվել, այդ պատճառով կարծում եմ, որ «Կադիսի» ֆուտբոլիստին կընկերակցի Ոսկանյանը։ Եզրերում էլ նորություններ չպետք է սպասենք՝ Կամո Հովհաննիսյանը կխաղա ձախից, Հովհաննես Համբարձումյանը՝ աջից։

2. Միջին գծում արդեն սովորել ենք, որ Կապառոսը գրեթե միշտ փոխում է հենակետայինների զույգը։ Թեպետ Արտակ Գրիգորյանի տեղը կասկած չի հարուցում, սակայն «Ալաշկերտի» ավագը հավերժ չէ. ակումբային թեժ ամռան ընթացքում գրեթե չի հանգստացել ու հոգնածությունն արդեն զգացվում է։ Թեպետ չեմ հավատում, որ Գրիգորյանը կմնա պահեստայինների նստարանին, բայց դա կարող է տեղի ունենալ։ Սոլոմոն Ուդոն հյուսիսմակեդոնացիների հետ խաղում վստահ ֆուտբոլ ցույց տվեց։ Բայց դե, ո՞վ գիտի՝ «միստերի» գլխում ինչ է պտտվում։

3. Եզրերում միանշանակ կտեսնենք Տիգրան Բարսեղյանին։ «Աստանայի» հարձակվողի կարիքը շատ էր զգացվում։ Կապառոսը նրան կօգտագործի աջ թևից։ Այ ձախից կան տարբերակներ. Մխիթարյանը «Ռոմայում» միշտ է այդ դիրքում խաղում, կա նաև որակազրկումից վերադարձած Խորեն Բայրամյան։ Բայց քանի որ առաջին խաղում Էրիկ Վարդանյանը լավ ֆուտբոլ ցույց տվեց, բայց առավելագույնը ցույց չտվեց խոտածածկի ծայրահեղ վատ վիճակի պատճառով, այս անգամ էլ նա դուրս կգա առաջին րոպեներից։

4.Հարձակման կրակագծում, կարծում եմ, Կապառոսը ռիսկի չի գնա ու դուրս չի բերի 2 հարձակվողի։ Ամենայն հիավանականությամբ, Մխիթարյանը կխաղա ենթահարձակվողի դիրքում, միակ հարձակվողն էլ կլինի Կարապետյան/Ադամյան զույգից մեկը։ Նախընտրելի է Ադամյանը, իհարկե, բայց, ինչպես վերևում նշեցինք՝ ով գիտի՝  «միստերի» գլխում ինչ է պտտվում։

Rob 1 960x960 - Հայաստան հավաքականի հավանական մեկնարկային կազմը Գերմանիայի դեմ՝ըստ VNews-ի

Գերմանիա – Հայաստան. դիմակայության պատմությունը

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա