Logo

Հայաստան - Կիպրոս հանդիպման մրցավարները

14:24 / 27.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կսպասարկի Մոլդովան ներկայացնող մրցավարական անձնակազմ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Դումիտրու Մոնտեանին, որին եզրերում կօգնեն Վադիմ Վիկոլը և Անատոլի Բասիուլը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Հենրիկ Նալբանդյանը (Հայաստան)։

Հիշեցնենք, որ Հայաստան - Կիպրոս ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Մարտի 25-ին Հայաստանի հավաքականն անհաջող էր մեկնարկել Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ Երևանում 1-2 հաշվով պարտվելով Թուրքիայի թիմին, որը տարել էր կամային հաղթանակ։

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կիպրոսի դեմ խաղը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա