Logo

Հայաստան - Կիպրոս հանդիպման տոմսերի գները

18:33 / 26.03.2023Հայկական ֆուտբոլ
Հայաստան-Կիպրոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ:

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընկերական հանդիպման տոմսերը կարելի է գնել առցանց՝ այստեղ, կամ այցելելով Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղ:

Տոմսերի արժեքներն են.

  • Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ,
  • Արևելյան տրիբունա՝ 3000 և 4000 դրամ,
  • Արևմտյան տրիբունա՝ 8000 դրամ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին խաղում Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում ընդունել էր Թուրքիայի թիմին և պարտվել 1-2 հաշվով:

Հայաստան - Կիպրոս. Նախախաղային ծրագիր

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա