Logo

1:2՝ առաջին կեսից հետո. Բիչախչյանի գոլին Շոտլանդիան պատասխանեց Արմսթրոնգի դուբլով (տեսանյութ, ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:50 / 14.06.2022Հայկական ֆուտբոլ
null

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալել է Շոտլանդիայի ընտրանուն:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-2 է: 6-րդ րոպեին մեր թիմին առաջ է մղել Վահան Բիչախչյանը, 8 րոպե անց հաշիվը հավասարեցրել է Ստյուարտ Արմսթրոնգը: 44-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել Հայասանի հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը, իսկ խաղակեսի վերջնամասում Արմսթրոնգը դուբլ է ձևակերպել:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է շոտլանդացիների հաղթանակով (2:0):

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վիճակագրական տվյալներ.

Գնդակի վերահսկողություն՝ 40% - 60%

Հարված դարպասին՝ 2-4

Կանոնների խախտում՝ 6-3

Անկյունայիններ՝ 1-4

Խաղից դուրս վիճակ՝ 1-1

Դեղին քարտ՝ 3-1

Կարմիր քարտ՝ 1-0

Փոխանցումներ՝ 135-304

Ճշգրիտ փոխանցումներ՝ 108-270


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա