Logo

Մեկնարկել է Հայաստան - Շոտլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:14 / 22.05.2022Հայկական ֆուտբոլ
null

Մեկնարկել է Ազգերի լիգայի նոր մրցափուլի Հայաստան - Շոտլանդիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Տոմսեր կարելի է ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։ 

ՏՈՄՍԵՐԻ ԳԻՆԸ

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

ՏՈՄՍԵՐ ԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։

Յուրաքանչյուր օգտատեր կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս գնող անձը։


Հայաստան - Շոտլանդիա խաղը կայանալու է հունիսի 14-ին՝ ժամը 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա