Logo

Հայաստան - Թուրքիա խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ (ֆոտո)

17:57 / 22.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստան - Թուրքիա Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի հանդիպումը կսպասարկի Իսպանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչեսը, որին եզրերում կօգնեն Ռաուլ Կաբանյերոն ու Ինյիգո Պրիետոն: Չորրորդ մրցավարը Մարիա Մելերո Լոպեսն է:

39-ամյա Խոսե Մարիա Սանչեսն աշխատում է Իսպանիայի Լա լիգայում։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա սպասարկել է 15 հանդիպում, ցույց տվել 69 դեղին ու 4 կարմիր քարտ, նշանակել 11-մետրանոց չորս հարված։ Նա աշխատել է նաև 2022-ի հոկտեմբերին կայացած «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» (3-1) Լա լիգայի 9-րդ տուրի խաղում։ Կարիերայի ընթացքում Սանչեսը սպասարկել է հինգ «Էլ կլասիկո»։

Այս մրցաշրջանում իսպանացին սպասարկել է նաև Չեմպիոնների լիգայի (2), Եվրոպայի լիգայի (3), Կոնֆերենցիաների լիգայի (2) ու Իսպանիայի գավաթի խաղարկության (2) հանդիպումներ։

Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա