Logo

Մեկնարկել է Հայաստան - Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

16:21 / 06.03.2023Հայկական ֆուտբոլ
Հայաստան-Թուրքիա-2024

Մեկնարկել է Հայաստան - Թուրքիա ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում տոսմերի կվաճառվեն ավելի ուշ։

Տոմսերի արժեքը

  • Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
  •  Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
  • Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ

ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ Թուրքիայի հավաքականի երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: 

Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա խաղը տեղի կունենա մարտի 25-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: Այդ խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա