Logo

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց ուկրաինացիներին (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:51 / 24.09.2022Ազգերի լիգա
null

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ուկրաինացիների հետ ու պարտվեց 0-5 հաշվով: 

Հյուրերի կազմում դուբլ գրանցեց ուկրաինական «Դնեպր-1»-ի հարձակվող Արտյոմ Դովբիկը, մեկական անգամ աչքի ընկան Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Օլեքսանդր Տիմչուկը, Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Օլեքսանդր Զուբկովն ու ֆրանսիական «Բորդոյի» կիսապաշտպան Դանիլ Իգնատենկոն:

5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով B դիվիզիոնի առաջին խմբի 4-րդ տեղում է, Ուկրաինան 10 միավորով առաջատարն է: 9 միավոր ունեցող Շոտլանդիայի հավաքականն այս տուրում տնային հանդիպում կանցկացնի իռլանդացիների հետ, որոնք ունեն 4 միավոր։

Վերջին տուրում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը սեպտեմբերի 27-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ և միայն հաղթանակի դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել էր Ուկրաինայի թիմին, որը Լեհաստանում կայացած խաղում բոլոր գոլերը խփել էր երկրորդ խաղակեսում։ 

Վիճակագրություն 

  • Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցություն՝ 41% - 58%
  • Հարվածներ՝ 8-13
  • Հարված դարպասին՝ 4-6
  • Անկյունայիններ՝ 2-6
  • Կանոնների խախտումներ՝ 4-16
  • Դեղին քարտեր՝ 2-2
  • Սեյվեր՝ 1-4
  • Խաղից դուրս վիճակ՝ 4-0
  • Փոխանցումներ՝ 303-503
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 238-440

Ազգերի լիգա, B դիվիզիոն, 1-ին խումբ, 5-րդ տուր

Հայաստան - Ուկրաինա՝ 0-5

Օլեքսանդր Տիմչուկ, 22, Օլեքսանդր Զուբկով, 57, Արտյոմ Դովբիկ, 69, 84, Դանիլ Իգնատենկո, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա