Logo

Հայաստանցի շախմատիստներից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Պետրոսյանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 29.12.2021Հայկական ֆուտբոլ
Շախմատիստ Տիգրան Պետրոսյան

Վարշավայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 4 շախմատիստներ՝ Նոդիրբեկ Աբդուսատորովը, Յան Նեպոմնյաշչնին, Մագնուս Կառլսենն ու Ֆաբիանո Կարուանան 13 հնարավորից վաստակել էին 9,5-ական միավոր: Մրցակարգի համաձայն լրացուցիչ գործակիցներով լավագույն երկու շախմատիստները՝ Նոդիրբեկ Աբդուսատորովն ու Յան Նեպոմնյաշչնին լրացուցիչ մրցախաղում վիճարկեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հաղթելով 1,5-0,5 հաշվով, արագ շախմատի աշխարհի չեմպիոն հռչակվեց ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովը: 3-րդ տեղը զբաղեցրեց Մագնուս Կառլսենը:

Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքի հասան Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը, որոնք վաստակեցին 8-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Տիգրանը գերազանցեց իր հայրենակիցներին՝ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը: Նրանցից կես միավորով հետ մնաց Ռոբերտ Հովհաննիսյանը:

Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակեցին 6,5-ական միավոր, Հովհաննես Գաբուզյանի օգտին գրանցվեց 5 միավոր:

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 9 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Կանանց մրցաշարում աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:

Էլինա Դանիելյանը վաստակած 6,5 միավորով գրավեց 28-րդ տեղը, Սուսաննա Գաբոյանը 3 միավորով 96-րդն էր:

Այսօր Վարշավայում շախմատիստները կսկսեն մրցավեճը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց մրցաշարում կանցկացվի 21 տուր, կանայք իրենց հարաբերությունները կպարզեն 17 տուրում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա