Logo

Հայաստանցի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն էր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 31.12.2021Շախմատ
Հայկ Մարտիրոսյան

Վարշավայում վերջնագիծը հատեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 3 շախմատիստներ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան-Քշիշտոֆ Դուդան և Ալիռեզա Ֆիրուջան 21 հնարավորից վաստակել էին 15-ական միավոր:

Մրցակարգի համաձայն լրացուցիչ գործակիցներով լավագույն երկու շախմատիստները՝ Լագրավն ու Դուդան լրացուցիչ մրցախաղում վիճարկեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

 

Հաջողությունն ուղեկցեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, որն «արմագեդոնում» հաղթելով 2-1 հաշվով, նվաճեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 3-րդ տեղը զբաղեցրեց Ալիռեզա Ֆիրուջան:ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը, որ 12 տուրերից հետո մրցաշարի առաջատարն էր, 14 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը:

Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքի հասավ Հայկ Մարտիրոսյանը, որը 13,5 միավորով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Շանթ Սարգսյանը 12,5 միավորով 35-րդն էր: Տիգրան Պետրոսյանը վաստակեց 12 միավոր: Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սերգեյ Մովսեսյանը մրցաշարն ավարտեցին 11,5-ական միավորով: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 11 միավոր, Սամվել Տեր-Սահակյանի հաշվին գրանցվեց 10,5 միավոր:

Կանանց աշխարհի չեմպիոնուհի հռչակվեց ղազախստանցի Բիբիսարա Ասաուբաևան՝ 17 հնարավորից վաստակելով 14 միավոր:
Էլինա Դանիելյանը 9,5 միավորով զբաղեցրեց 37-րդ հորիզոնականը, Սուսաննա Գաբոյանը 7,5 միավորով գրավեց 71-րդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա