Logo

Մ19 ԵԱ-ի ընտրական փուլ. աղջիկների Հայաստանի հավաքականը կրկին պարտվել է

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:04 / 08.04.2022Հայկական ֆուտբոլ
Աղջիկների Հայաստանի հավաքական-2022

Մինչև 19 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Անդորրայում ընթացող տարիքային այդ խմբի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։

Գագիկ Տեր-Գևորգյանի սաները 0։2 հաշվով զիջեցին Վրաստանի հասակակիցներին։ Հանդիպման ելքը վճռեցին Մայիկո Բեբիայի (47-րդ րոպեին) և Մարիամ Մոդրեկիլաձեի (55) խփած գոլերը։

Մրցաշարի առաջին խաղում մեր թիմը 0։8 հաշվով պարտվել էր Սլովակիայի հավաքականին։

Բ լիգայի 5-րդ խմբի վերջին խաղում մեր ընտրանին ապրիլի 11-ին կմրցի Անդորրայի հասակակից հավաքականի հետ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա