Logo

Հայաստանի ազգային հավաքականը 2 նորեկ կունենա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:27 / 13.04.2022Հայկական ֆուտբոլ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2 նորեկ կունենա՝ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

«РБ Спорт»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը ելույթ կունենա Հայաստանի հավաքականում: Այս պահին ֆուտբոլիստն զբաղված է Հայաստանի քաղաքացիության ստանալու գործընթացով: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել Բագրինցևի հետ և առաջարկել նրան ելույթ ունենալ ազգային հավաքականում։

Այս մրցաշրջանում Բագրինցևը 1 հանդիպում է անցկացրել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի կազմում Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում: Ծնունդով Սոչիից ֆուտբոլիստտը նախկինում խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում (Մ15-ից մինչև Մ19):

«Матч ТВ»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականին կմիանա նաև ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը: Աղբյուրը հայտնում է, որ հայ կիսապաշտպանը երեկ Երևանում հայկական անձնագիր է ստացել: Ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել՝ հաստատելով այդ տեղեկությունը: Նա քաղաքացիություն ստանալու գործընթացն արագացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ։ 

Կիսապաշտպանը ծնվել է Մոսկվայում, «Տորպեդոյի» սան է։ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում՝ ՖԱԼ-ում անցկացրած 32 խաղում Գալոյանը «գոլ+ասիստ» ցուցանիշով (13+ 7) զբաղեցնում է 4-րդ տեղը:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Բագրինցևը և Գալոյանը հունիսին կլինեն Հայաստանի հավաքականի ճամբարում՝ Ազգերի լիգայի հանդիպումներին մասնակցելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա