Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Հայաստանի բարեկամ Ջորջ Քլունին․ 10 փաստ հայտնի դերասանի կյանքից

Ճանաչված դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ Ջորջ Թիմոթի Քլունին այսօր նշում է ծննդյան 61-ամյակը:

Այդ առթիվ VNews-ը ներկայացնում է 10 փաստ հայերի մեծ բարեկամի մասին։

 

1․ Ջորջ Քլունին Միացյալ Նահանգների նախագահ Աբրահամ Լինքոլնի հետնորդն է։ 

2․ Քլունիի մայրը՝ Նինա Բրյուսը, գեղեցկության նախկին թագուհի է, իսկ հայրը՝ Նիքը, լրագրող և քաղաքագետ Կենտուկիից, Քլունին մեծացել է իռլանդական կաթոլիկ ընտանիքում։

3․ Միջնակարգ դպրոցում Քլունին Բելլի կաթված է ստացել՝ գենետիկ հիվանդություն, որը փոխանցվել է նրան հորից։ Գրեթե մեկ տարի նրա դեմքի կեսը կաթվածահարված էր, ձախ աչքը` փակ, չէր կարողանում նորմալ ուտել և խմել, ինչի պատճառով ստանում է «Ֆրանկենշթեյն» մականունը։ 

4․ Առաջին անգամ տեսախցիկի առջև փոքրիկ Ջորջը հայտնվել է հինգ տարեկանում՝ հոր շոուի ժամանակ։

5․ Հոլիվուդ տեղափոխվելու գումարը Ջորջը վաստակել է՝ աշխատելով ապահովագրական գործակալ և անգամ կանացի կոշիկ վաճառող։

6․ Հանրահայտ է դարձել «Շտապ օգնություն» հեռուստասերիալից և «Մայրամուտից մինչև լուսաբաց» կինոֆիլմից հետո։ Արժանացել է «Օսկարի»` որպես «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» «Սիրիանա» ֆիլմում դերի համար, «Ոսկե գլոբուսի»` «Հետնորդներ» ֆիլմում (2011 թ.) միլիոնատեր Մեթ Քինգի դերի և «Օ՜, որտե՞ղ ես դու, եղբա՛յր» ֆիլմում (2000 թ.)՝ փախչող դատապարտյալի դերի համար։ Երկրորդ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի որպես պրոդյուսեր «Օպերացիա «Արգո»» ֆիլմի համար։ Հենց այդ ֆիլմի համար էլ արժանացել է չորրորդ «Ոսկե գլոբուս» մրցանակի և առաջին BAFTA արձանիկի։

7․ Նա զբաղվում է հումանիտար գործունեությամբ, որում ընդգրկված են Դարֆուրի հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայիթիի երկրաշարժից տուժածների օգնությանն ուղղված աշխատանքները։

8․ Ջորջ Քլունին  2016 թվականին եկել է Հայաստան և ապրիլի 24-ին մասնակցել «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը: 
«Ես ցանկանում եմ առնչություն ունենալ «100 կյանք» նախագծին, քանի որ այն և մեր Not On Our Watch հիմնադրամն ունեն նույն առաքելությունը, այն է` համաշխարհային ուշադրություն հրավիրել ցեղասպանությունների բացասական հետևանքների վրա»,- ասել է Քլունին։

«Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին, ահա՛ և պատասխանը՝ ամբողջ աշխարհը։ Հիմա պատմությունը փոխվել է, և թուրքերն այլեւս չեն ուզում խոսել ցեղասպանության մասին:  Եվ, քանի որ մենք Թուրքիայում ռազմական բազաներ ունենք, հանկարծ այդ նույն քաղաքական գործիչները, որոնք մինչ այդ ասում էին՝ «Այո, եղել է ցեղասպանություն», այսօր չեն կարող խոսել դրա մասին: Դուք դա չեք կարող ցեղասպանություն կոչել»։

9. 2019 թվականի մարտի 28-ին Քլունին բաց նամակ է գրել՝ կոչ անելով բոյկոտել Բրունեյի սուլթանին պատկանող հյուրանոցները՝ երկրում միասեռական կապերի համար մահապատժի սահմանման պատճառով։ Քլունին թվարկել է ինը հյուրանոց և խնդրել ընթերցողներին մտածել, թե ինչպես ենք «մենք փող դնում այն ​​մարդկանց գրպանները, որոնք որոշում են քարեր նետել և ծեծել իրենց քաղաքացիներին իրենց նույնասեռականության համար»: 2019 թվականի մայիսի 5-ին Բրունեյի իշխանությունները չեղարկել են որոշումը։

10․ «Ես սիրում եմ իմ աշխատանքն ու այն ճանաչումը, որն ունեմ։ Խլեք այն ինձնից, և ես, հավանաբար, կմեռնեմ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Ջորջ Մարտինը և Էմիլիա Քլարկը բացահայտում են «Գահերի խաղի» սփին-օֆֆի մանրամասները

  • 437

Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսն ակնարկել է, որ «Ինդիանա Ջոնս 5»-ը կլինի իր վերջին ֆիլմը

  • 53

Սթիվեն Սփիլբերգի կիսով չափ ինքնակենսագրական ֆիլմն էկրան կբարձրանա աշնանը

  • 55

Մոզես Ինգրամը և Նատալի Պորտմանը կնկարահանվեն Apple TV+-ի «Lady in the Lake» ֆիլմում

  • 64

Նատալյա Օրեյրոն նոր դերի համար դարձել է շիկահեր (լուսանկար)

  • 275

«Տիտանիկը» կինոթատրոններ կվերադառնա վերամշակված տարբերակով

  • 121

Ջոնի Դեփը Hollywood Vampires-ի հետ կմեկնի շրջագայության Եվրոպայում

  • 59

Բրեդ Փիթը՝ կինոկարիերան ավարտելու մասին. «Ես արդեն սպառվել եմ»

  • 569

Տարածական մոնտաժի արքա Արտավազդ Փելեշյանի նոր` «Բնությունը» ֆիլմի պրեմիերան՝ ֆոտոշարքով

  • 116

Լեա Սեյդուն կհայտնվի «Dune» ֆիլմի երկրորդ մասում

  • 60

Իրական տիկնիկ․ Նոր կադրեր «Բարբի» ֆիլմի նկարահանումների հրապարակից (լուսանկարներ)

  • 164

Էմբեր Հերդը գիրք կգրի Ջոնի Դեփի հետ սկանդալային ամուսնության մասին

  • 151

Երազի՛ր այնպես, կարծես ապրելու ես հավերժ, ապրի՛ր այնպես, կարծես վաղը մեռնելու ես. Վիկտոր Ցոյ

  • 221

Ջոնի Դեփի ընկերը պատմել է դատական գործը շահելուց հետո նրա ծրագրերի մասին

  • 514

Նիկոլ Քիդմանը դարձավ 55 տարեկան. փաստեր դերասանուհու մասին

  • 120

Ռեգե-Ժան Փեյջը կարող է վերադառնալ «Բրիջերթոններ»

  • 90