Logo

Գրիգորյանը և Սիչևան նույնպես ԱԱ-ի հաջորդ փուլում են

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:11 / 13.05.2022Բռնցքամարտ
Գրիգորյան-Սիչևա

Հայաստանցի ևս երկու բռնցքամարտիկ է հաղթանակով մեկնարկել Ստամբուլում ընթացող կանանց աշխարհի առաջնությունում։

1/16 եզրափակիչում երիտասարդների աշխարհի չեմպիոն, մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) ու Հայաստանը ներկայացնող Ռուսաստանի նախկին չեմպիոն Եկատերինա Սիչևան (54 կգ) միավորներով առավելության են հասել համապատասխանաբար ֆինն մարզուհի Պիհլա Օյա-Կայվոյի և ուկրաինուհի Սվետլանա Ումանսկայի նկատմամբ։ Ի դեպ, սա Սիչևայի նորամուտն էր Հայաստանի դրոշի ներքո։

Մայիսի 15-ի ցերեկային մրցահերթում Սիչևան հանդիպելու է Թուրքիայի ներկայացուցիչ Հատիսե Ակբասին, իսկ երեկոյան Գրիգորյանը մրցելու է ուզբեկ մարզուհի Ազիզա Յակուբովայի հետ։

Ավելի վաղ 1/8 եզրափակիչ էր անցել նաև Անի Հովսեփյանը (70 կգ), որը պատկառելի առավելության պարագայում վաղաժամ հաղթանակ էր տարել ուկրաինուհի Մարիա Սեդայայի նկատմամբ։ Այսօր՝ երեկոյան, Անին ռինգ է դուրս գալու ճապոնուհի Արիսա Ցուբատայի դեմ։

Մեր հավաքականի մարզուհիներից ելույթն ավարտել է միայն Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), որն առաջխաղացման իրավունքը զիջել է լեհ մարզուհի Նատալյա Ռոկին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա