Logo

Մ23 ԵԱ. Մինասյանը, Հովհաննիսյանն ու Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:42 / 09.03.2022ՍՊՈՐՏ
null

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Մրցումային երրորդ օրը Հայաստանի 3 ներկայացուցիչներ պայքարեցին բրոնզե մեդալի համար և 3-ն էլ կարողացան հաղթանակի հասնել։

60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 7-6 հաշվով հաղթեց հունգարացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ։ 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը 5-3 հաշվով հաղթեց իտալիայի ներկայացուցչին և նույնպես նվաճեց բրոնզե մեդալ։

72 կգ քաշային կարգում էլ Շանթ Խաչատրյանը տուշեով հաղթեց հունգարացի մրցակցին՝ նույնպես նվաճելով բրոնզե մեդալ։

Այսպիսով՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան է վերադառնում 3 բրոնզե մեդալով։

Շուտով պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա