Logo

Առայժմ՝ 1-ական արծաթե և բրոնզե մեդալ

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:06 / 15.06.2022Ըմբշամարտ
null

Հայաստանի հաշվին մեկական արծաթե և բրոնզե մեդալ է գրանցվել Բուխարեստում ընթացող մինչև 17 տարեկան մարզիկների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

55 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Հայկ Լյուդվիգյանը, որը եզրափակիչում 4։13 հաշվով պարտվել է ադրբեջանցի Ֆարայիմ Մուսթաֆաևին։ Բրոնզե պարգևի է արժանացել Վահե Հովհաննիսյանը (65 կգ), որը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է շվեդ Ալեքսանդր Էրմիս Սակասին։

Բրոնզե մեդալի համար են պայքարելու նաև Սամվել Խաչատրյանը (45 կգ) և Ալեքս Մարգարյանը (51 կգ), որոնց մրցակիցներն են լինելու Գերմանիան ներկայացնող Ալբերտ Հարի Լոուրենցը և Լուկաս Բենզինգան։

Սփոփիչ գոտեմարտերում ներգրավված են Գասպար Տերտերյանը (60 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա