Logo

Հայաստանի հավաքականը մարտին ընկերական խաղ կանցկացնի Երևանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:09 / 14.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
hayastani havaqakan-montenegro

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին Երևանում ստուգողական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։

Խաղը, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մարտի 29-ին մեր երկրի գլխավոր ֆուտբոլային թիմն Օսլոյում համանման մրցավեճ է անցկացնելու Նորվեգիայի հավաքականի հետ։

Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների մրցակցային ուղիներն առայժմ հատվել են 2 անգամ: Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է մեր թիմի հաղթանակով՝ 3:2, իսկ Պոդգորիցայում հաջողությունն ուղեկցել է դաշտի տերերին (4։1)։

ԹԱՐՄԱՑՈՒՄ, 14.01.2022թ., 18:44

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել, որի մեջ նշված է. «Ցանկանում ենք հայտնել, որ երկու կողմերի միջև վերջնական պայմանավորվածության համաձայն՝ հանդիպումը կկայանա Երևանում մարտի 24-ին: Մեկնարկը՝ 20:00-ին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա