Logo

Հայաստանի հավաքականի 10 ֆուտբոլիստներ, ովքեր մրցաշրջանը կսկսեն նոր ակումբներում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.07.2017Հայկական ֆուտբոլ
IMG 8441 - Հայաստանի հավաքականի 10 ֆուտբոլիստներ, ովքեր մրցաշրջանը կսկսեն նոր ակումբներում

Տրանսֆերային շիլաշփոթից անմասն չեն նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, ինչպես նաև այն խաղացողները, ովքեր ընտրանի հրավիրվելու թեկնածուների թվում են:

Հայազգի ֆուտբոլիստները նոր մրցաշրջանին ընդառաջ տեղափոխվում են նոր ակումբներ՝ այնտեղ ամրապնդվելու և հավաքականի համար ավելի օգտակար ֆուտբոլիստ լինելու համար:

VivaroNews.am-ը ներկայացնում է նոր ակումբներ տեղափոխված 10 ֆուտբոլիստների, ովքեր վերջին շրջանում պարբերաբար հրավեր են ստացել Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներից: Հետագայում կանդրադառնանք նաև ընտրանու թեկնածուների՝ ակումբային կարիերայում կատարված փոփոխություններին:

Վարազդատ Հարոյան – 24 տարեկան

«Փադիդեից» (Իրան) տեղափոխվել է «Ուրալ» (Ռուսաստան)

Նախորդ մրցաշրջանում՝ 25 հանդիպում, 0 գոլ

«Ուրալը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում՝ 11-րդ հորիզոնական

450 aroyan wcome 1 - Հայաստանի հավաքականի 10 ֆուտբոլիստներ, ովքեր մրցաշրջանը կսկսեն նոր ակումբներում

Դավիթ Մանոյան – 27 տարեկան, Տարոն Ոսկանյան – 24 տարեկան

Երկուսն էլ՝ «Կարմիոտիսայից» (Կիպրոս) տեղափոխվել են «ՆԵԱ Սալամիս» (Կիպրոս)

Նախորդ մրցաշրջանում՝ Դավիթ Մանոյան՝ 22 հանդիպում, 1 գոլ, Տարոն Ոսկանյան՝ 28 հանդիպում, 1 գոլ

«ՆԵԱ Սալամիսը» Կիպրոսի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում՝ 8-րդ հորիզոնական

Davit Manoyan and Taron Voskanyan 1 - Հայաստանի հավաքականի 10 ֆուտբոլիստներ, ովքեր մրցաշրջանը կսկսեն նոր ակումբներում

Գաել Անդոնյան – 22 տարեկան

«Վերիյայից» (Հունաստան), որտեղ խաղում էր վարձավճարով, վերադարձել է «Մարսել» (Ֆրանսիա)

Նախորդ մրցաշրջանում՝ 10 հանդիպում, 0 գոլ

«Մարսելը» Ֆրանսիայի նախորդ առաջնությունում՝ 5-րդ հորիզոնական

hW0Fwx5m97k - Հայաստանի հավաքականի 10 ֆուտբոլիստներ, ովքեր մրցաշրջանը կսկսեն նոր ակումբներում

Գոռ Մալաքյան – 23 տարեկան, Էդգար Մալաքյան՝ 26 տարեկան

Երկուսն էլ՝ «Ստալից» (Ուկրաինա) դեռևս ոչ պաշտոնապես տեղափոխվել են «Բանանց» (Հայաստան)

Նախորդ մրցաշրջանում՝ Գոռ Մալաքյան՝ 19 հանդիպում, 0 գոլ, Էդգար Մալաքյան՝ 26 հանդիպում, 0 գոլ

«Բանանցը» Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում՝ 5-րդ հորիզոնական

sdsdsds - Հայաստանի հավաքականի 10 ֆուտբոլիստներ, ովքեր մրցաշրջանը կսկսեն նոր ակումբներում

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա