Logo

Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.08.2021Հայկական ֆուտբոլ
հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ ֆոտոշարք - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 4 տուր

02 Սեպտեմբեր 2021 - 22:45

0

Հյուսիսային Մակեդոնիա

0

Հայաստան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները, իսկ մարզական հավաքը կմեկնարկի օգոստոսի 29-ին:

ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ այսօր կայացած առաջին մարզմանը մասնակցել են 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Դավիթ Յուրչենկոն անհատական մարզում է անցկացրել, իսկ Արտակ Գրիգորյանը և Տարոն Ոսկանյանը չեն մասնակցել մարզմանը, քանի որ «Ալաշկերտի» կազմում նախապատրաստվում են այսօր կայանալիք «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպմանը:

Կամո Հովհաննիսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 27-ին, իսկ Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը և Դավիդ Դավիդյանը՝ օգոստոսի 28-ին: Մնացած բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Վարազդատ Հարոյանի, կմիանան ազգային հավաքականին օգոստոսի 30-ին՝ Սկոպյեում: Հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը՝ նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեում:

Ազգային հավաքականը Սկոպյե կմեկնի չարտերային ուղերթով՝ օգոստոսի 30-ի առավոտյան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերյան հավաքի ընթացքում անցկացնելու է 3 հանդիպում ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 8-ին կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին:

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային ընտրանն ընդգրկված է J խմբում Գերմանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռումինիայի, Իսլանդիայի ու Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Անցկացրած 3 խաղից հետո Խոակին Կապառոսի սաները 100-տոկոսանոց արդյունքով(9 միավոր) միանձնյա գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը: Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականները 6-ական միավորով համապատասխանաբար 2-3-րդ հորիզոնականում են:

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի
1 7 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

2 10 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

4 3 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

5 4 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

6 3 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

7 5 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

8 2 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

9 3 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

10 2 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

11 2 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

12 6 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

13 1 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

14 2 - Հայաստանի հավաքականի առաջին մարզմանը մասնակցել է 12 ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

  • 13
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա