Logo

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն ընդգրկվել է «Վալենսիայի» մարզչական շտաբում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 13.09.2019ՍՊՈՐՏ
Screenshot 7 - Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն ընդգրկվել է «Վալենսիայի» մարզչական շտաբում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:19

-

-

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ Խավիեր Մինյանոն ընդգրկվել է «Վալենսիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսի մարզչական շտաբում, որի մասին հաստատել է անձամբ Սելադեսը «չղջիկների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Մինյանոն Հայաստանի հավաքականում աշխատում է 2018 թվականի նոյեմբերի 6-ից: Իսպանացի մասնագետը նաև 11 տարի աշխատել է «Ռեալում»: Ընդգրկված է եղել Վիսենտե դել Բոսկեի մարզչական շտաբում, որի ընթացքում՝ 2000 և 2002 թվականներին «Արքայական ակումբը» հաղթել է Չեմպիոնների լիգան:

Մինյանոն երկար տարիներ աշխատել է նաև Իսպանիայի հավաքականում, իսպանական «Ռասինգում», թուրքական «Բեշիկթաշում» և Հարավային Կորեայի հավաքականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա