Logo

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Հս. Մակեդոնիայի հետ խաղում՝ ըստ VNews-ի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
118873560 10164350410640247 385693939206566730 o - Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Հս. Մակեդոնիայի հետ խաղում՝ ըստ VNews-ի
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 4 տուր

02 Սեպտեմբեր 2021 - 22:45

0

Հյուսիսային Մակեդոնիա

0

Հայաստան

Հայաստանի հավաքականն աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Խոակին Կապառոսի թիմը կորուստներով է մոտենում այս խաղին. որակազրկման պատճառով կարևոր խաղը բաց են թողնելու Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը ու Խորեն Բայրամյանը:

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմի երկու տարբերակ:

Արման Աբելյան

1․ Դարպասապահի դիրքում իրավիճակը մշուշոտ է: Եթե Դավիթ Յուրչենկոն լիարժեք պատրաստ լինի, հենց նա էլ կմտնի խաղադաշտ: Եթե այդպես չլինի, ապա հավաքականում իր նորամուտը կարող է նշել «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը: Բայց հաշվի առնելով խաղի կարևորությունն ու փորձարկումներից հնարավորինս խուսափելու միտումը՝ բոլոր ջանքերը կներդրվեն, որպեսզի հենց Յուրչենկոն մասնակցի մրցավեճին:

2․ Նույն տրամաբանությունից ելնելով՝ շատ հավանական է, որ պահպանվի թե՛ նախորդ խաղերում կիրառված սխեման, թե՛ շեշտ դրվի հավաքականում ելույթ ունենալու ավելի շատ փորձ ունեցող ֆուտբոլիստների վրա: Դիտարկենք 4-4-2 սխեման, որը մեզ հաջողություն բերեց նախորդ հանդիպումներում: Պաշտպանության կենտրոնում կխաղան Տարոն Ոսկանյան-Անդրե Չալըշըր-Հրայր Մկոյան եռյակից երկուսը: Ոսկանյանն ու Չալըշըրը միասին մասնակցեցին վերջին 2 ընկերական հանդիպումներին: Խոակին Կապառոսը երևի թե հենց նրանց կընդգրկի մեկնարկային կազմում, թեև 35-ամյա Հրայր Մկոյանն էլ համարյա հավասար շանսեր ունի: Աջից Հովհաննես Համբարձումյանի թեկնածությունը չի քննարկվում, ձախից՝ Արման Հովհաննիսյան: Իսկ թե ինչո՞ւ այդ դիրքում չնշվեց շատ ավելի փորձված տարբերակ Կամո Հովհաննիսյանի անունը, հաջորդ կետում:

3․ Բացի Վարազդատ Հարոյանից, հանդիպմանը չեն մասնակցի նաև 2 եզրային կիսապաշտպանները՝ Խորեն Բայրամյանն ու Տիգրան Բարսեղյանը: 2 եզրերում էլ մի քանի տարբերակ կա: Ձախ եզրում ամենաօպտիմալը Սարգիս Ադամյանի թեկնածությունն է, որը «Հոֆենհայմում» հիմնականում հենց ձախից է գործում: Նա, ինչպես և աջ եզրայինը, կմասնակցի թիմային պաշտպանությանը (ավելի հավանական է, որ առնվազն առաջին կեսում շեշտը կդրվի հակագրոհների վրա), ինչպես նաև հակագրոհների ժամանակ կօգտագործի իր արագությունը: Ահա և աջից ամենահավանականը Կամո Հովհաննիսյանի տարբերակն է, որն ունիվերսալ խաղացող է: Ի դեպ, երբ Ազգերի լիգայի նախորդ խաղարկության առաջին խաղում կրկին հյուրընկալվելիս պիտի մրցեինք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, Կապառոսը կիսապաշտպանության աջ եզրում ընտրել էր հենց Հովհաննիսյանին: Չի բացառվում նաև այն, որ աջից տեսնենք «Արարատ-Արմենիայում» հիանալիորեն ելույթ ունեցող Արտյոմ Ավանեսյանին․ դա կլինի ռիսկային տարբերակ, բայց Կապառոսը, ինչպես հայտնի է, չի վախենում առաջին հայացքից անսպասելի որոշումներ կայացնելուց: Հենակետային գոտում ևս ընտրություն կա, բայց այս պահին ամենանախընտրելին Արտակ Գրիգորյան-Էդուարդ Սպերցյան զույգն է:

Մեր ընտրանին

4․ Դե իսկ հարձակման երկյակը՝ Հենրիխ Մխիթարյան-Ալեքսանդր Կարապետյան: Նրանցից ևս մեծ աշխատանք կպահանջվի, քանի որ մեր հավաքականը, ըստ ամենայնի, նաև պահերով բարձր պրեսինգի կդիմի՝ ճնշելով մրցակցին: Կարապետյանը, ապաքինվելով վնասվածքից, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին 2 խաղում նույնքան գոլ է խփել ու լավ մարզավիճակում է: Արդեն սովոր ենք, որ Հայաստանի ընտրանին երկրորդ խաղակեսում թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարտավարական փոփոխությունների արդյունքում շատ ավելի սպառնալից է դառնում գրոհների ժամանակ: Այնպես որ, հատկապես Վահան Բիչախչյանը, Ժիրայր Շաղոյանը և Արտյոմ Ավանեսյանը հանդիպման երկրորդ հատվածում կարող են թարմություն ու արագություն, իսկ Էրիկ Վարդանյանը և Արշակ Կորյանը՝ բազմազանություն ու ստեղծարարություն հաղորդել մեր հարձակողական գործողություններին:

Arman 960x960 - Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Հս. Մակեդոնիայի հետ խաղում՝ ըստ VNews-ի

Ռոբերտ Գասպարյան

1. Դավիդ Յուրչենկոյի վնասվածքը հայ երկրպագուներին մտովի տեղափոխեց մի քանի տարի հետ, երբ մենք ունեինք դարպասապահի ստաբիլ խնդիր. ազգային թիմ հրավիրվող ֆուտբոլիստը խաղերից մեկն անցկացնում էր բարձր մակարդակով, հաջորդ երկուսում էլ թույլ էր տալիս աններելի սխալներ կամ էլ հրավիրված մյուս երկուսն ունեին խաղային պրակտիկայի խնդիր։ Բժիշկները «Ալաշկերտի» դարպասապահին ոտքի են կանգնեցրել, և ակնկալվում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Խոակին Կապառոսը նրան դուրս կբերի հիմնական կազմում։

2.Պաշտպանության գծում «միստերը» ստիպված է լինելու «յոլլա գնալ» առանց փոխավագ Վարազդատ Հարոյանի. «Կադիսի» նորեկը որակազրկված է։ Անդրե Չալըշըրի կողքին հիմնական կազմում պետք է որ խաղա վերջերս լավ մարզավիճակ հավաքած Տարոն Ոսկանյանը։ Մեկ այլ, ու թերևս մյուս ալտերնատիվ տարբերակը Հրայր Մկոյանն է։ «Արարատի» ավագն այսօր նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը, և եթե նրան դեռ վերնաշապիկ չեն նվիրել, Կապառոսը կարող է նրան տեղ վստահել առաջին րոպեներից։ Եզրերում առանձնապես էքսպերիմենտներ չենք սպասում՝ աջից Հովհաննես Համբարձումյան, ձախից՝ Կամո Հովհաննիսյան։

3. Կենտրոնում Արտակ Գրիգորյանի մասնակցությունը որևէ կասկածի ենթակա չէ։ Մեր հավաքականի երկաթյա մարտիկը կխաղա ցանկացած պարագայում։ Այլ հարց է՝ ով է լինելու նրա կողքին։ Սոլոմոն Ուդոն ու Վբեյմարը ունեն գրեթե հավասար շանսեր հիմնական կազմում խաղալու համար։ Շատերը սպասում են նաև Էդուարդ Սպերցյանին, որը սակայն ունի խաղային պրակտիկայի թեթև խնդիրներ։ Չի բացառվում, որ Կապառոսը առաջին կեսում խաղա ավելի պաշտպանողական Գրիգորյան-Վբեյմար զույգով, երկրորդում նրանցից մեկին փոխարինի ավելի ագրեսիվ ու կրեատիվ Սպերցյանով։ Հարձակվողական ոճի կիսապաշտպանի հարցը նույնպես բաց է։ Վահան Բիչախչյանը, կարծում եմ, կստանա խաղային պրակտիկա։ Նա լավագույն թեկնածուն է այս դիրքի համար։

4. Հարձակման եռյակում նույնպես պետք է սպասել փոփոխությունների։ Տիգրան Բարսեղյանի ու Խորեն Բայրամյանի բացակայությունները մասամբ կապել են Կապառոսի ձեռքերը։ Քանի որ վերջին ժամանակահատվածում Հենրիխ Մխիթարյանը խաղում է հիմնականում ձախ եզրից, Կապառոսը նրան հենց այդտեղ էլ կտեղավորի։ Կենտրոնում կխաղա Ադամյան-Կարապետյան զույգից մեկը (ամենայն հավանականությամբ Կարապետյանը), աջ եզրը իսկական հանելուկ է՝ Արշակ Կորյան, Արտեմ Ավանեսյան, Իշխան Գելոյան, Էրիկ Վարդանյան, Սարգիս Ադամյան…։ 100 տոկոսով ասելը գրեթե անհնար է, բայց խաղային որակներով այս դիրքում ամենից լավ համապատասխանում է Արշակ Կորյանը։

Rob 960x960 - Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Հս. Մակեդոնիայի հետ խաղում՝ ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա