Logo

Ալեքսանդր Պետրակովը ներկայացրեց Հայաստանի հավաքականի հայտացուցակը (ֆոտո)

12:13 / 17.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երևանյան առաջին ասուլիսի մեկնարկում ներկայացրեց ամբողջակամ հայտացուցակը թուրքերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղի (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական հանդիպման (մարտի 28) համար:

Արտերկրում խաղացող երեք նորեկներից բացի, առաջին անգամ Հայաստանի հավաքական է հրավիրվել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» 23-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաններս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա» (Գերմանիա)

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը մարտի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա