Logo

Հայաստանի հավաքականի մարզումային երկրորդ օրը (տեսանյութ)

00:02 / 20.03.2023Հայկական ֆուտբոլ
Հայաստանի հավաքական-2023

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ երկրորդ մարզումն է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման տեսանյութը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ առավոտյան հավաքականի ճամբարին են միացել Ժիրայր Շաղոյանն ու Գեորգի Հարությունյանը, իսկ մարզումից րոպեներ առաջ՝ Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Տիկնիզյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով Թուրքիայի թիմին։ Երեք օր անց Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: Եվրո-2024-ի ընտրական փուլում Ալեքսանդր Պետրակովի թիմի մրցակիցներն են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։

Հայաստանի հավաքականի կազմը

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան – «Նոա»

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան – «Քոլումբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան – «Ռաներս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան – «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան – «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բավարիա 2» (Գերմանիա)

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա