Logo

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում (ֆոտո)

17:40 / 28.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ։ Հայտնի է Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի մեկնարկային կազմը։

Հայաստան․ Ստանիսլավ Բուչնև, Երջանիկ Ղուբասարյան, Վարազդատ Հարոյան, Էրիկ Փիլոյան, Նաիր Տիկնիզյան, Դավիդ Դավիդյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Սարգիս Ադամյան, Հրանտ-Լեոն Ռանոս:

Հայաստանի հավաքականում նորամուտը կնշեն Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, պաշտպաններ Էրիկ Փիլոյանն («Ուրարտու») ու Երջանիկ Ղուբասարյանը («Նոա») և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան - Կիպրոս հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 19:00-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: Կիպրոսի հավաքականը 110-րդ տեղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 95-րդն է)։

Մարտի 25-ին Հայաստանի հավաքականն Ալեքսանդր Պետրակովի նորամուտի խաղում անհաջող էր մեկնարկել Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ Երևանում 1-2 հաշվով պարտվելով Թուրքիայի թիմին, որը տարել էր կամային հաղթանակ։ Ընտրական A խմբում ընդգրկված Կիպրոսի հավաքականը մեկնարկել էր շոտլանդացիներից 0-3 հաշվով կրած պարտությամբ։

Հայաստան - Կիպրոս. Դիմակայությունների պատմությունը

Ալեքսանդր Պետրակով․ «Թուրքիայի դեմ խաղում եղան մանկական սխալներ»

Վահան Բիչախչյան․ «Մարտական ենք տրամադրված Կիպրոսի դեմ խաղին» 

Կիպրոսի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստը՝ Հայաստանի դեմ խաղի մասին

Հայաստանի հավաքականի մրցակիցը մարզվեց Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Հայաստան - Կիպրոս հանդիպման մրցավարները

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կիպրոսի դեմ խաղը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա