Logo

Հայաստանի հավաքականի մրցակիցը մարզվեց Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

18:40 / 27.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման համար Երևան ժամանած Կիպրոսի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է վրացի մասնագետ Թեմուր Քեցբայայի գլխավորած թիմի մարզման ֆոտոռեպորտաժը:

27.08.2023 Cyprus national team pre-match training

Հայաստան - Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Կիպրոսի հավաքականը 110-րդ տեղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 95-րդն է)։

Մարտի 25-ին Հայաստանի հավաքականն անհաջող էր մեկնարկել Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ Երևանում 1-2 հաշվով պարտվելով Թուրքիայի թիմին, որը տարել էր կամային հաղթանակ։ Ընտրական A խմբում ընդգրկված Կիպրոսի հավաքականը մեկնարկել էր շոտլանդացիներից 0-3 հաշվով կրած պարտությամբ։

Կիպրոսի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստը՝ Հայաստանի դեմ խաղի մասին

Հայաստան - Կիպրոս հանդիպման մրցավարները

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կիպրոսի դեմ խաղը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա