Logo

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում

17:56 / 24.03.2023Ֆուտբոլ
null

Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի առաջին տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից մարզումը բաց թողեց շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Կալիսիրը, որը մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրքիայի հավաքականի դեմ խաղին։ ՀՖՖ մամուլի ծառայության համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 2-3 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա չի մասնակցի նաև Կիպրոսի հավաքականի դեմ մարտի 28-ին Երևանում կայանալիք ընկերական խաղին։

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գորիգորյանը պատրաստել է Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմի նախախաղային մարզման ֆոտոռեպորտաժը։


Մարտի 24-ին «Հանրապետականում» նախախաղային մարզում կանցկացնի նաև Թուրքիայի հավաքականը։

Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։

Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)

Վարազդատ Հարոյան․ «Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը»

Ալեքսանդր Պետրակով․ «Փորձում եմ փոխել հայ ֆուտբոլիստների մտածելակերպը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա