Logo

Հայաստանի հավաքականի նորեկի բենեֆիսը. հարված ռաբոնայով և ֆանտաստիկ փոխանցում (տեսանյութ)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 05.04.2021Հայկական ֆուտբոլ
19.09.2020 BKMA 0 0 Lori 5 scaled - Հայաստանի հավաքականի նորեկի բենեֆիսը. հարված ռաբոնայով և ֆանտաստիկ փոխանցում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նորեկ Ժիրայր Շաղոյանն այսօր մասնակցել է VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի ԲԿՄԱ – «Ալաշկերտ» խաղին (1:2):

19-ամյա խաղացողը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրել՝ դառնալով իր թիմի միակ գոլի հեղինակ:

Բացի այդ, Շաղոյանը փայլել է նաև այլ դրվագներում: Նա մեկ անգամ արտակարգ հարված է կատարել ռաբոնայով, մյուսում գնդակը կրնկով անցկացրել Տարոն Ոսկանյանի ոտքերի միջով, մեկ ուրիշում հիասքանչ անցում կատարել, ինչպես նաև գոլ խփելու համար հարմար փոխանցում հեղինակել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շաղոյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Սևիլյան»:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա