Logo

Հայաստանի հավաքականից հրավերի սպասող ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ռուսական գրանդ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 18.05.2021Հայկական ֆուտբոլ
artur galoyan - Հայաստանի հավաքականից հրավերի սպասող ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ռուսական գրանդ

Ռուսաստանի ազգային լիգայի (ФНЛ) «Վելես» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ:

Matchtv.ru-ն տեղեկացնում է, որ «բանակայինների» սկաուտները մի քանի անգամ ներկա են եղել 21-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ խաղերին և բարձր գնահատել նրա ելույթները: Սպասվում է, որ շուտով ԲԿՄԱ-ն կիսապաշտպանին կհրավիրի փորձաշրջանի:

Գալոյանի հայրը հայ է: Արթուրն արդեն հայտարարել է Հայաստանի հավաքականում խաղալու ցանկության մասին, սակայն դեռ հրավեր չի ստացել: Գալոյանին հրավիրել են նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքական, սակայն նա տեղեկացրել է, որ ուզում է խաղալ Հայաստանի դրոշի ներքո:

Ընթացիկ մրցաշրջանում Գալոյանը մասնակցել է 41 խաղի, որոնցում դարձել է 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա