Logo

Սելարայանը չի ժամանել Հայաստանի հավաքական. Մեր ընտրանին հավաք է սկսել

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:53 / 30.05.2022Հայկական ֆուտբոլ
Լուկաս Սելարայան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առանց Լուկաս Սելարայանի է անցկացնելու Ազգերի լիգայի հերթական խաղարկության հունիսյան հանդիպումները՝ տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։

Նշվում է, որ ՀՖՖ-ն պաշտոնական գրություն է ստացել ամերիկյան «Կոլամբուս Քրյու» ակումբից, որտեղ խաղում է հայ ֆուտբոլիստը։ Ակումբը տեղեկացրել է, որ Սելարայանը մկանային վնասվածք ունի, որի պատճառով չի կարողանա խաղալ մոտավորապես 4-6 շաբաթ:

Իսկ մեր ընտրանին արդեն ուսումնամարզական հավաք է սկսել մայրաքաղաքում գործող ֆուտբոլի ակադեմիայում և այսօր կանցկացնի առաջին մարզումները: Վաղը՝ առավոտյան, թիմին կմիանա Սարգիս Ադամյանը։

Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքին հրավիրել էր 29 խաղացողի։

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումների ժամանակացույցը.

Հունիսի 4-ին, ժամը 17։00-ին՝ Հայաստան - Իռլանդիա
Հունիսի 8-ին, 22։45-ին՝ Շոտլանդիա - Հայաստան
Հունիսի 11-ին, 17։00-ին՝ Ուկրաինա - Հայաստան
Հունիսի 14-ին, 20։00-ին՝ Հայաստան – Շոտլանդիա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա