Logo

Հայաստանի թիմը լավագույններից է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:07 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Հաշմանդամային բազկամարտ

Հայաստանի հաշվին ընդհանուր առմամբ 22 մեդալ է գրանցվել Ռումինիայում անցկացված հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունում։ Մեր հավաքականը, առաջ անցնելով Թուրքիայի ընտրանուց, 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե պարգևով երկրորդ տեղն է գրավել թիմային հաշվարկում։

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվական ծառայությանը հայտնել է, որ գրանցված արդյունքն ավելի քան գոհացնող է։

«Բավական լուրջ արդյունքներ ենք գրանցել: Մեր մարզիկները մասնակցել են գրեթե բոլոր ձևաչափերով մրցումներին, աջ և ձախ ձեռքով մրցել են տարբեր քաշային կարգերում»,- նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ մեր մասնակիցներից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում:

Ֆեդերացիայի նախագահը հատկապես ուրախ է Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքի համար։ «Սարգիսը, որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում է հաշմանդամություն ձեռք բերել, աջ ձեռքով ոսկե մեդալ նվաճեց։ Նա եզրափակիչում առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Սարգիսը մարզվում է երկար տարիներ և բավական փորձառու է»,- մանրամասնել է Ստեփանյանը։

Նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ֆեդերացիայի աջակցությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 14 հայ մարզիկ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա