Logo

Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 02.09.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
31.03.2021 Armenia 3 2 Romania 14 scaled - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

Դեռ երբեք Հայաստանի հավաքականն ընտրական փուլի մեկնարկային երեք տուրից հետո եզրափակիչ փուլի ուղեգրի այսքան մեծ հույսեր չի ունեցել: Խոակին Կապառոսի թիմը 9 միավոր է վաստակել և արդեն կարելի է գծել սցենար, որի դեպքում հավաքականը կարող է հայտնվել փլեյ-օֆֆ փուլում կամ նույնիսկ Մունդիալում: VNews.am-ը հաշվարկել է վերջին 30 տարվա աշխարհի առաջնությունների ընտրական փուլերի ցուցանիշները և մի քանի օրինաչափություն նկատել:

19 միավոր = ուղեգի՞ր

Քանի որ աշխարհի առաջնությունների ու Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերը տարբերվում են խաղարկվող ուղեգրերի թվով, այդ պատճառով հաշվարկում ներառել ենք միայն Մունդիալների ընտրական փուլերը:

Վիճակագրությունը հուշում է, որ Հայաստանի հավաքականին հաջորդ փուլ անցնելու համար, ամենայն հավանականությամբ, բավարար է 19 միավոր վաստակել: Ընտրական փուլերում մի քանի անգամ է 19 միավոր վաստակած թիմը երկրորդից ցածր տեղ գրավել:

Դա գրանցվել է ԱԱ-2002-ի որակավորման փուլում, երբ Հարավսլավիան 19 միավորով գրավել է երրորդ տեղը: Նրանցից առաջ էին անցել Սլովենիան (20) և Ռուսաստանը (23):

2010-ի Մունդիալից առաջ խելահեղ պայքար է ընթացել ընտրական փուլի 6-րդ խմբում, որում Անգլիան 27 միավորով առաջին տեղն է գրավել, իսկ երկրորդ տեղի համար ապշեցուցիչ համառ պայքարում Ուկրաինան գրավել է երկրորդ տեղը: Ուկրաինացիները վաստակել են 21 միավոր, իսկ երրորդ տեղը գրաված Խորվաթիան՝ 20:

2006 թվականի առաջնությունից առաջ ՈւԵՖԱ-ն որոշել էր ընտրական փուլերի որոշ խմբերում 7 թիմ ներառել, ինչի պատճառով երրորդ տեղ գրավող թիմերն աննախադեպ շատ միավորներ վաստակեցին: Այդպես, Հունաստանը, Դանիան, Ռուսաստանը և Ռումինիան 21-25 միավոր վաստակեցին, բայց դուրս մնացին հետագա պայքարից: Նման մեկ օրինակ եղել է նաև 1994 թվականին, երբ Եվրոպայի չեմպիոն Դանիան 25 միավոր է հավաքել, բայց խմբում գրավել է երրորդ տեղը:

1994 թվականին Շվեդիան փառահեղ ելույթ ունեցավ և աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալներ: Մյուս Մունդիալի համար անցկացվող ընտրական փուլում սկանդինավները 21 միավոր հավաքեցին, բայց չկարողացան առաջ անցնել Շոտլանդիայից (23) և Ավստրիայից (25):

ԱԱ-94-ին չմասնակցեց Ֆրանսիան, որը 19 միավոր վաստակեց, սակայն հետ մնաց Բուլղարիայից (20) ու Շվեդիայից (21): Այդ երկու թիմերն արդյունքում հասան կիսաեզրափակիչ:

FRA BUL DD 960x639 - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

Եվս մեկ դեպք, երբ 19 միավոր վաստակած թիմը չի անցել փլեյ-օֆֆ փուլ, արձանագրվել է 3 տարի առաջ, երբ Նիդերլանդների հզոր հավաքականը չկարողացավ ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճել: Այդ մեկը բացառության մեջ չենք ընդգրկել, որովհետև երկրորդ տեղ գրաված Շվեդիան նույնպես 19 միավոր էր վաստակել և լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցել «նարնջագույններից»:

Մյուս բոլոր 50 դեպքում 19 միավորը յուրաքանչյուր թիմի թույլ է տվել փլեյ-օֆֆ դուրս գալ, իսկ երեք դեպքում նույնիսկ անմիջապես Մունդիալի ուղեգիր նվաճել:

18 միավորը նույնպես հիասքանչ է

Խոակին Կապառոսի թիմը 18 միավոր վաստակելու դեպքում նույնպես մեծ շանսեր կունենա փլեյ-օֆֆում հայտնվելու համար: Նշված օրինակներից բացի 18 միավոր հավաքել և հաջորդ փուլ չեն անցել միայն` ԱԱ-2018-ում Շոտլանդիան, ԱԱ-2010-ի ընտրական փուլում՝ Շվեդիան և Ֆինլանդիան, իսկ Մունդիալ-2006-ի համար պայքարում՝ Իսրայելը:

Ամենամեծ սենսացիան ԱԱ-94-ից առաջ Անգլիան էր, որը 18 միավոր վաստակեց, բայց ընտրական փուլում հետ մնաց Նիդերլանդներից (21) և Նորվեգիայից (23):

Ronald Koeman fouls David Platt World Cup qualifier - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

Փորձենք ընդամենը ենթադրել…

Խոակին Կապառոսի թիմն արդեն 9 միավոր ունի: Առջևում 7 խաղ է, որոնցում, ամենայն հավանականությամբ, բավարար կլինի 9-10 միավորը:

Հավակնություններ ունեցող թիմը փլեյ-օֆֆ դուրս գալու համար Լիխտենշտեյնի դեմ տնային խաղին պետք է 3 միավորն ապահոված լինի: 9 միավորը դարձավ 12: Մյուս 6 խաղերում, եթե հաջողվի 5-6 միավոր վաստակել, ապա մեկ ոտքով փլեյ-օֆֆում կլինենք:

Մենք դեռ չգիտենք, թե Կապառոսի թիմն իրեն ինչպես կպահի խմբի առաջատարի դերում: Մենք երբեք նման մեկնարկ չենք ունեցել, որպեսզի գնահատենք: Եվրոպայում նախկինում եղել է դեպք, երբ նմանատիպ ֆանտաստիկ մեկնարկից հետո ձախողում է տեղի ունեցել: ԱԱ-1994-ի ընտրական փուլի մեկնարկային 5 խաղում Լեհաստանը 11 միավոր էր վաստակել: Այդուհանդերձ, հաջորդ 5 խաղերում լեհերը պարտվել են և խմբում գրավել չորրորդ տեղը:

Օրինակներ, որոնք կարող են ոգևորել Հայաստանի հավաքականին (բայց նաև տխրեցնել)

Վերջին 30 տարում եղել է մի քանի սենսացիոն արդյունք, որ կարող են ոգեշնչել Հայաստանի հավաքականին:

2004 թվականին Լատվիան հայտնվեց ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլում: Դա ինքնին սենսացիա էր, բայց մերձբալթյան թիմն ավելի հեռու գնաց և խմբում ոչ-ոքի խաղաց հզոր Գերմանիայի հետ (0:0):

2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականից զատ իր հիանալի արդյունքներով աշխարհին զարմացրեց Էստոնիան: Մերձբալթյան թիմն ընտրական փուլում երկրորդ տեղը գրավեց՝ առաջ անցնելով Սերբիայի և Սլովենիայի նման թիմերից ու զիջելով միայն Իտալիային: Փլեյ-օֆֆ փուլում էստոնացիները հանդիպեցին Հայաստանի փոխարեն այդ փուլում հայտնված Իռլանդիային, որին զիջեցին առանց լուրջ պայքարի (0:4, 1:1):

ireland armenia - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

ԱԱ-2014-ից առաջ Իսլանդիան դեռ ուժեղ թիմ չէր համարվում, բայց ընտրական փուլում կարողացավ երկրորդ տեղը գրավել և դուրս գալ փլեյ-օֆֆ: Այնտեղ նրանք հանդիպեցին Խորվաթիային, որին զիջեցին երկու խաղերի արդյունքում (0:0, 0:2): Երկու տարի անց վիկինգներն արդեն պատմություն էին կերտում Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում, բայց այդ ժամանակ արդեն անուն հանած թիմ էին:

Հյուսիսային երկրներում ֆուտբոլի զարգացման միտումը շարունակեց Հյուսիսային Իռլանդիան, որը Եվրո-2016-ի ընտրական փուլում սենսացիոն կերպով դարձավ խմբի հաղթող: Նրանք առաջ անցան Ռումինիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից և Հունաստանից: Վերջինը խայտառակ եղավ և խմբում գրավեց վերջին տեղը՝ զիջելով նույնիսկ Ֆարերյան կղզիներին: Եզրափակիչ փուլում հյուսիսիռլանդացիները զարգացրին հաջողությունը և հասան 1/8 եզրափակիչ, որտեղ ինքնագոլի պատճառով 0:1 հաշվով պարտվեցին Ուելսին:

Վերջին օրինակն ամենաթարմն է ու ամենացավալին: Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Ֆինլանդիայի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց: Եվրո-2020-ի ընտրական փուլում սկանդինավները երկու անգամ մեր թիմին հաղթելու շնորհիվ նվաճեցին ուղեգիրը: Ուշագրավ է, որ եթե Հայաստանի հավաքականը հաղթեր այդ խաղերում, ապա մտնելու էր եզրափակիչ փուլ:

Հուսադրող ցուցանիշ

Հայաստանի հավաքականը ոչ միայն աննախադեպ մեկնարկ է գրանցել, այլև արդեն ավելի շատ միավոր վաստակել, քան ԱԱ 6 տարբեր ընտրական փուլում: Կապառոսի թիմը 9 միավոր ունի: Ավելի լավ արդյունք գրանցվել է միայն ԱԱ-2014-ից առաջ, երբ մեր թիմը 13 միավոր էր վաստակել:

Հայաստանի հավաքականի արդյունքներն ԱԱ ընտրական փուլերում.

ԱԱ-1998. 8 միավոր (10 խաղ)

ԱԱ-2002. 5 միավոր (10 խաղ)

ԱԱ-2006. 7 միավոր (12 խաղ)

ԱԱ-2010. 4 միավոր (10 խաղ)

ԱԱ-2014. 7 միավոր (10 խաղ)

ԱԱ-2018. 9 միավոր (3 խաղ)

*Կից ներկայացնում ենք աշխարհի առաջնությունների վերջին 7 որակավորման փուլի խմբերի վերջնական դասավորվածությունը:

Առաջին տեղը զբաղեցրած հավաքականները նվաճել են Մունդիալի ուղիղ ուղեգիր, 2-րդ տեղը գրաված թիմերն էլ իրավունք են ստացել մասնակցել փլեյ-օֆֆ փուլին:

ԱԱ 1994

1994 1 960x960 - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

ԱԱ 1998

1998 1 960x960 - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

ԱԱ 2002

2002 1 960x960 - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

ԱԱ 2006

2006 1 960x960 - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

ԱԱ 2010

2010 1 960x960 - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

ԱԱ 2014

2014 1 960x960 - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

ԱԱ 2018

2018 1 960x960 - Հայաստանի հավաքականը գործի կեսն է արել. իրականում քանի միավոր է հարկավոր

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա