Logo

Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբլին (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:19 / 25.09.2022Ազգերի լիգա
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Դուբլին, որտեղ Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի վերջին՝ 6-րդ տուրի խաղում սեպտեմբերի 27-ին ուժերը կչափի Իռլանդիայի թիմի հետ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի կազմում Իռլանդիայի մայրաքաղաք են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ և հարձակվողներ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում Հայաստանի հավաքականի Երևանում Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհին հաղթել էր նվազագույն հաշվով:

5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով B դիվիզիոնի առաջին խմբի վերջին՝ 4-րդ տեղում է։ Խմբի առաջատար Շոտլանդիան ունի 12 միավոր, Ուկրաինան՝ 10, իսկ Իռլանդիան՝ 4։

Վերջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը միայն Իռլանդիայի հավաքականին հաղթելու դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա