Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 92-րդ տեղը ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում՝ տեղեկացնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Չնայած դրան՝ Հայաստանի ընտրանու ցուցանիշը նվազել է 2,71 վարկանիշային միավորով՝ հասնելով 1242,42-ի։ Հունիսին Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի B դիվիզիոնի խմբային մրցաշարում հաղթել է Իռլանդիային (1։0), պարտվել է Շոտլանդիային (0։2 և 1։4) և Ուկրաինային (0։3)։
Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ուկրաինան զբաղեցնում է 27-րդ, Շոտլանդիան՝ 45-րդ, իսկ Իռլանդիան՝ 47-րդ տեղը։
Առաջին տասնյակում գրանցվել են ներքին տեղափոխություններ.
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո