Logo

Հայաստանի հավաքականը պարտվեց Կոսովոյին

21:58 / 22.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց 2024 թվականը։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած ընկերական խաղում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ընդունեց Կոսովոյի հավաքականին և պարտվեց 0-1 հաշվով։ Դա Հայաստանի հավաքականի 250-րդ հանդիպումն էր պատմության մեջ։

Հանդիպման միակ գոլը 25-րդ րոպեին խփեց հյուրերի վինգեր Միլոտ Ռաշիցան (տեսանյութ

74-րդ րոպեին դուրս գալով փոխարինման` «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում։

Հայաստանի և Կոսովոյի հավաքականները հանդիպեցին երկրորդ անգամ։ 2022-ին կայացած նախորդ ընկերական խաղում գրանցվել էր 2-2 հաշիվը։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին և Պրահայում կմրցի Չեխիայի հավաքականի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։

Ընկերական հանդիպում

Հայաստան - Կոսովո` 0-1 (տեսանյութ)

Միլոտ Ռաշիցա, 25

Հայաստան․ Ստանիսլավ Բուչնև (Արսեն Բեգլարյան, 82), Կամո Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր, Ժիրայր Մարգարյան (Էդգար Գրիգորյան, 74), Հովհաննես Հարությունյան, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան (Էդգար Սևիկյան, 58), Լուկաս Սելարայան (Նարեկ Գրիգորյան, 74), Նորբերտո Բալեկյան (Հրանտ- Լեոն Ռանոս, 58)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա