Logo

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի Մ22 հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
01:38 / 07.06.2022ՍՊՈՐՏ
null

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի Մ22 հավաքականը Նիդեռլանդների Վլիսինգեն քաղաքում կմասնակցի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության որակավորման փուլին՝ հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վահե Նազարյան/Խաչատուր Ասմարյան զույգը Գրիգորի Ամբարյանի ղեկավարությամբ մրցավայր կժամանի հունիսի 8-ին:

Մեր ընտրանին կմրցի Շոտլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Կոսովոյի և Էստոնիայի թիմերի հետ: 

Որակավորման փուլը հաղթահարած միայն երկու թիմ կմիանա հիմնական փուլի 30 հավաքականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա