Logo

Հայաստանի լողորդները միջին տեղեր են գրավել աշխարհի առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:52 / 23.06.2022Ջրային մարզաձևեր
հայ լողորդներ-ԱԱ

Հայաստանի միանգամից երկու ներկայացուցիչ է այսօր պայքարի մեջ ներգրավվել Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում։

Արթուր Բարսեղյանն ազատ ոճով 50 մետր լողի որակավորման մրցումների իր մրցահերթում գրանցեց 7-րդ արդյունքը՝ 23,46 վայրկյան։ Նա 1,26 վայրկյան զիջեց հաղթող Կայմանյան կղզիների ներկայացուցչին։ Ընդհանուր հաշվարկում 20-ամյա երևանցին 90 մասնակիցների մեջ 55-րդն է։

Հարկ է նշել, որ Բարսեղյանն այդ մրցաձևի Հայաստանի ռեկորդակիրն է. 2018 թվականի համաշխարհային ստուգատեսում նա մրցատարածությունը 25-մետրանոց լողավազանում հաղթահարել էր 22,44 վայրկյանում։

Բուդապեշտում Արթուրն օրեր առաջ 50-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճով լողում։ 

Իսկ ահա Վարսենիկ Մանուչարյանը բաթերֆլայ ոճով 50 մետր լողի կանանց մրցումների որակավորման իր մրցահերթում գրանցեց առաջին արդյունքը՝ 28,8 վայրկյան։ Անցյալ տարվա դեկտեմբերին 18-ամյա մարզուհին այդ մրցաձևում գրանցել էր 28,79 վայրկյան արդյունք (25-մետրանոց լողավազանում)՝ սահմանելով ազգային ռեկորդ։ Ընդհանուր հաշվարկում Վարսենիկը 60 մասնակիցներից 43-րդն է։

Վաղը հայուհին կմեկնարկի ազատ ոճով 50 մետր լողում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա