Logo

Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է Սլովակիային, Ժիրայր Շաղոյանը՝ դուբլի հեղինակ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.05.2017Հայկական ֆուտբոլ
LSuqHpxNVPo5Nh4D9H4PtHhy6l - Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է Սլովակիային, Ժիրայր Շաղոյանը՝ դուբլի հեղինակ

Մայիսի 25-ին Սլովակիայում կայացել է Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է 3-2 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Ժիրայր Շաղոյանը, ևս մեկ գոլ խփել է Սերգեյ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ հավաքականները հանդիպել էին նաև մայիսի 23-ին: Սլովակները հաղթանակ էին տոնել 5-1 հաշվով, իսկ Հայաստանի ընտրանուց միակ գոլը հեղինակել էր Ժիրայր Շաղոյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա