Logo

Հայաստանի Մ-17 հավաքականը մրցել է Իտալիայի ընտրանու հետ և պարտվել 0-3 հաշվով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.10.2018Հայկական ֆուտբոլ
zFXZ7H0eJq48majNeeBbTySajM - Հայաստանի Մ-17 հավաքականը մրցել է Իտալիայի ընտրանու հետ և պարտվել 0-3 հաշվով

Հոկտեմբերի 30-ին Խորվաթիայի Սինջ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում կայացել է Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Իտալիայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հայաստանի հավաքականը պարտվել է 0-3 հաշվով։

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1.Լևոն Տեր-Մինասյան, 2․ Սամվել Խանումյան (ա), 3․ Արսեն Գալստյան (16․ Էդգար Թամազյան, 80), 4․ Նորայր Նիկողոսյան, 5․ Ստեփան Սահրադյան, 9․ Կորյուն Սեդրակյան (10․ Գևորգ Տարախչյան, 72), 13․ Էդգար Մանուկյան, 14․ Ռոբերտ Բաղրամյան (8․ Կարեն Նալբանդյան, 46), 17․ Գառնիկ Գևորգյան, 19․ Ռոման Միքայելյան, 20․ Սպարտակ Հայրապետյան։

Պահեստայիններ՝ 12․ Ռուբեն Մարտիրասյան, 6. Լևոն Դարբինյան, 7․ Ալբերտ Դարբինյան, 11․ Նարեկ Ալավերդյան, 15․ Ստյոպա Մկրտչյան, 18․ Ռուբեն Տիգրան Եսայան։

Գլխավոր մարզիչ՝ Կարեն Բարսեղյան։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-17 հավաքականը մրցաշարում մեկնարկել էր հոկտեմբերի 27-ին՝ 0-3 հաշվով պարտվելով Խորվաթիայի հասակակից ընտրանուն։ Վերջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին, մեր ընտրանու մրցակիցը կլինի Անդորրայի հավաքականը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա