Logo

Հայաստանի Մ-21 հավաքականը վստահ հաղթանակ է տոնել Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.06.2017Հայկական ֆուտբոլ
W1xGes8aXJqxwA8KvM9IyUNQ1p - Հայաստանի Մ-21 հավաքականը վստահ հաղթանակ է տոնել Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ

Հայաստանի Մ-21 հավաքականն իր առաջին հանդիպումն է անցկացրել 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Արթուր Ոսկանյանի սաները 3-0 հաշվով վստահ հաղթանակ են տոնել Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ: 9-րդ րոպեին հաշիվը բացել է Նարեկ Պետրոսյանը, իսկ 74-րդ և 85-րդ րոպեներին հյուրերի առավելությունն ամրապնդել են համապատասխանաբար Ալիկ Առաքելյանը և Պետրոս Ավետիսյանը: Մրցավեճը կայացել է Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում:

Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 1.Հենրի Ավագյան, 3․ Արթուր Քարտաշյան, 5․ Հակոբ Հակոբյան (6․ Վահագն Հայրապետյան, 87՛), 7․ Պետրոս Ավետիսյան (ա), 9․ Նարեկ Ասլանյան (14. Էմիլ Եղիազարյան, 70՛), 10․ Էրիկ Վարդանյան, 11․ Հայկ Գալստյան (19․ Դավիթ Մարտիրոսյան, 77՛), 18․ Ալիկ Առաքելյան, 21․ Հայկ Սարգսյան, 22․ Ռոբերտ Հակոբյան, 23․ Նարեկ Պետրոսյան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա