Logo

Հայաստանի Մ16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:10 / 28.03.2022Հայկական ֆուտբոլ
Հայաստանի Մ16 հավաքական

Մինչև 16 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը մարտի 28-30-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին հրավիրել է 24 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ՝ Հայկ Ղազարյան («Ուրարտու»), Արսեն Չաթոյան («Միկա»), Էդգար Ֆիթլիջյան (Ակադեմիա)։

Պաշտպաններ՝ Ալեքսանդր Պետրոսյան, Հրաչ Սարգսյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Դավիթ Ղազարյան, Պետիկ Մանուկյան, Սարգիս Մայիլյան (երեքն էլ՝ Ակադեմիա), Հայկ Բաղյան («Միկա»), Վահե Շափաղաթյան («Ուրարտու»), Նորայր Բարսեղյան («Արարատ-Արմենիա»)։

Կիսապաշտպաններ՝ Համլետ Ալեքսանյան, Վահե Մուսաելյան, Տիգրան Գևորգյան (երեքն էլ՝ «Փյունիկ»), Արման Առաքելյան, Ալիկ Գասպարյան (երկուսն էլ՝ «Ուրարտու»), Գագիկ Սիմոնյան, Ալբերտ Մարտոյան, Նարեկ Հովհաննիսյան (երեքն էլ՝ Ակադեմիա), Յուրա Վարդանյան (երկուսն էլ՝ «Շիրակ»)։

Հարձակվողներ՝ Սամսոն Հակոբյան, Արթուր Մանուկյան (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Դավիթ Ղիասյան («Ուրարտու»), Էրիկ Շաղոյան (Ակադեմիա)։

Հավաքի ընթացքում հավաքականը մարտի 30-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Միկա-04» թիմի հետ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա